Պատգամավորի մանդատ ունեցող այս անձանց կարելի է ընդամենը ցավակցել տարրական գիտելիքներ չունենալու համար

Տարոն Չախոյանն ի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին  տիեզերական արբանյակի արձակման մասին ընդդիմադիր պատգամավորների արձգանքներին։

Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

  • ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով տիեզերական արբանյակը չի պատկանում մեզ, քանզի դրա կառավարումը թռցնելու պահից չի իրականացվել Հայաստանից։
  • ԱԺ «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կարծիքով արբանյակն օգտագործվելու է ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար։

ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող այս անձանց կարելի է ընդամենը ցավակցել տարրական գիտելիքներ չունենալու համար։

ՀԳ․ Վայ էն երկրին, որը պետք է փրկեն տարրական գիտելիքներ չունեցող այս տեսակ մարդիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ