«Ընկեր Իշխանի վերջնագրերը հիշեցնում են «Չարի վերջը» պատմվածքը».Լիլիթ Ստեփանյան

ՀՀ տիեզերական առաջին արբանյակը դուրս բերումը Երկիր մոլորակի ուղեծիր, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատմական է համարում․«Այսօր պատմական օր է Հայաստանի համար:Ի տարբերություն մեր հարևանների, մենք մինչ օրս չունեինք արբանյակ: Մենք պետք է ավելացնենք տիեզերական արբանյակների թիվը: Ինչպես բանակաշինության ոլորտում, այնպես էլ արբանյակների հարցում փոքր-փոքր քայլերով առաջ ենք գնալու»:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության դիմադրության շարժմանը, պատգամավորը նշեց․«Ընդդիմությունը հանրային աջակցություն այդպես էլ չունեցավ: 50-60 հոգով հասնել Վանաձոր ու հայտարարել՝ «ողջույն, Արցախ», ադեկվատ չէ: Որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, մենք ուղղակի փոխել ենք մեր առաջնահերթությունները»:

Իշխող խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցելու է ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, թե ոչ․ ««Եթե տղա են, թող գան» հայտարարությամբ ընդդիմությունը դրել է մի նշաձող, որ իգական սեռի ներկայացուցիչները չպետք է մասնակցեն:Ընկեր Իշխանը վերջնագրերով է խոսում, որը հիշեցնում է «Չարի վերջը» պատմվածքը»,-նշեց պատգամավորը:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ