«Ընդդիմությունը ռադիկալ և ագրեսիվ բնույթի գործողություններ է իրականացնում.Իշխանությունները իրավունք ունեն համաչափ ուժի կիրառմամբ դադարեցնել հավաքը».Էդգար Վարդանյան

Մենք խորհրդարան վերադառնալու ենք միայն մեր օրակարգով, հայտարարել է անհնազանդության ակցիաներ իրականացնող խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընդդիմության հայտարարությունները տարբեր երանգներ ունեն, մեկը մյուսին հակասող․ «Շարժման ներսում որոշում կայացնողները հայտնի չեն: Ընդդիմությունը ֆալշ-ստարտի քաղաքականություն իրականացրեց: Ֆալշ-ստարտի փաստը այն էր, որ մայիսի 1-ի հանրահավաքը ամենամեծն էր, որից հետո գնալով պակասեց: Ընդդիմությունը հասկացավ՝ ապակենտրոն գործողությունները ևս չստացվեց»:

Վարդանյանը կարծում է, որպեսզի իրենց բրենդը պահպանվի, ընդդիմությունը փորձում է օգտագործել խորհրդարանական ամբիոնը․ «Ընդդիմությունը հանրությանը ապացուցելու խնդիր ունի, որ չեն նահանջում»:

Ընդդիմության գործողությունները քաղաքագետը քաղաքացիական անհազանդություններից դուրս է որակում․ «Ընդդիմությունը ռադիկալ և ագրեսիվ բնույթի գործողություններ է իրականացնում: Իշխանությունները իրավունք ունեն համաչափ ուժի կիրառմամբ դադարեցնել հավաքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ