![]()
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:
![]()