«Հպարտ եմ Հայրենիքովս, հպարտ եմ , որ մեր ապագա սերունդները ընտրելու են գիտության, այլ ոչ թե քրեական ենթամշակույթի մաս լինելու ուղղին».Հայկ Ստեփանյան

Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ  Հայկ Ստեփանյանը գրել է.

«Մեր ապագա սերունդները ընտրելու են գիտության, այլ ոչ թե քրեական ենթամշակույթի մաս լինելու ուղղին» 

«Մինչ ոմանք փողոցային պայքարի դուրս եկած փորձում են դիզած հարստությունը պահելու և պատասխանատվությունից խուսափելու համար իշխանազավթում իրականացնել, Հայաստանի իշխանությունը առաջին տիեզերական արբանյակն է ուղարկում երկիր մոլորակի ուղեծիր։
Արբանյակ, որը դեռևս 10 տարի առաջ էր անհրաժեշտ մեր երկրին։

Բովանդակությամբ սա նախ և առաջ բեկում է մեր պետության անվտանգային հարցում, մենք թերթում ենք այսպես կոչված «80֊ականների զենքերի և կոկոշների» ամոթալի էջը։

Պատմական այս իրադարձությունը լավագույն օրինակներից է թե ինչպիսին պետք է լինի Հայրենիքով մտահոգված իշխանությունը և ի ցույց է դնում այսօրվա «դիմադրության» իրական դեմքը։
Բանակն ու պետական բյուջեն թալանած, գիտությունը փողոցային հեղինակությամբ փոխարինած, գործարանները քանդած և դրանց փոխարեն սեփական դղյակները կառուցած մերժված քրեաօլիգարխիկ տարրերի արժանի գնահատականը թերևս տրված է Հայ Ժողովրդի կողմից` «Դիմադրություն» շարժումը այդպես էլ չստացավ հանրության աջակցությունը և արդեն տիեզերքից է երևում վերջիններիս ապիկարությունն ու 0 բովանդակությունը։

Մեր ապագա սերունդները ընտրելու են գիտության, այլ ոչ թե քրեական ենթամշակույթի մաս լինելու ուղղին, ստեղծագործողի և պետությանը պիտանի լինելու, այլ ոչ թե նպաստավորի և արտերկրի բարեկամից գումար կորզողի ճանապարհը։ Եվ հենց սրանով է որ կհաղթենք մեր ժողովրդի դաժան ճակատագրին, որը տասնյակ կամ միգուցե 100 տարի առաջ դաջվել էր մեր ճակատին։

Հպարտ եմ Հայրենիքովս, Հպարտ եմ Մեր արարող ու ստեղծագործող Ժողովրդով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ