Հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  ՀՀ տիեզերական առաջին արբանյակի արձակման մասին լուրին։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է։

ՀՀ տիեզերական առաջին արբանյակի արձակումը շատ մեծ և նշանակալի քայլ է, չնայած որ դա պետք է լիներ առնվազն 10 տարի առաջ։ Տարածաշրջանում մեր հարևանները վաղուց էին տիեզերք արձակել արբանյակներ, որոնց կարևորությանը մենք ականատես եղանք։ Իսկ հիմա մենք փորձում ենք վերականգնել և լրացնել այն բացերը, որոնք ոմանց պատճառով թույլ են տրվել տարիներ առաջ։

Իսկ եթե ավելի կոնկրետ՝ հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար։

Տիեզերական առաջին արբանյակի Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերումը շատ կարևոր ու նշանակալից քայլ է տեղեկատվական այս դարաշրջանում։

Այն միաժամանակ թե ոգևորող է և թե պարտավորեցնող, որովհետև պետք չէ սահմանափակվել, կամ բավարարվել եղածով, այլ ընդհակառակը՝ տիեզերական տեխնոլոգիաներում Հայաստանը պետք է կարևորի իր դերն ու նշանակությունը։

Շնորհավորում եմ բոլորիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ