Ուկրաինան կորցրել է ելքը դեպի Ազովի ծով. շրջանն ամբողջապես անցել է ռուսական վերահսկողության տակ

Ուկրաինան ընդմիշտ կորցրել է ելքը դեպի Ազովի ծով, քանի որ Զապորոժիեի և Խերսոնի շրջանները երբեք չեն վերադառնա Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտարարել էր, որ Մարիուպոլի ազատագրումից հետո Ազովի ծովը Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համար դարձել է համատեղ ծով։

«Ազովի ծովին հասանելիությունն ընդմիշտ կորցել է Ուկրաինան:

Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նավահանգիստներն այլևս երբեք չեն լինի ուկրաինական: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի հետ մեր տարածաշրջանների վերամիավորումից հետո Ազովի ծովը կրկին կլինի ինչպես նախկինում բացառապես Ռուսաստանի Դաշնության ներքին ծով»,- ասել է Ռոգովը։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում։ Ինչպես ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը, դրա նպատակն է «պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության»:

Ըստ ՊՆ-ի՝ ռուսական զինուժը հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին։ Մարտի վերջին նրանց հաջողվեց «էականորեն նվազեցնել Ուկրաինայի մարտական ներուժը»։ Գերատեսչությունում գործողության հիմնական նպատակը կոչվել է Դոնբասի ազատագրումը։

Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Տարածաշրջաններում ձեւավորվել են քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային կապերը Ղրիմի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ