«Էն որ մեկ-մեկ 20 տարի տևած խաղաղության ու 20 տարի Արցախ պահած լինելու մասին են զառանցում, այ այդ տարիների պատկերն է». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի գծապատկերն է հրապարակել՝ անցած 20 տարիների կտրվածքում ու գրել.

«Կարմիրով Ադրբեջանի ռազմական ծախսերն են, կապույտով՝ Հայաստանի:

Էն որ մեկ-մեկ 20 տարի տևած խաղաղության ու 20 տարի Արցախ պահած լինելու մասին են զառանցում, այ այդ տարիների պատկերն է:

Դուք 20 տարի ժամանակ եք ձգել ի վնաս մեզ, ձեր 20 տարիները ռազմական բալանսի անվերադարձ խախտման տարիներ էին, տարիներ էին, որոնց ընթացքում Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեն էր գերազանցում:

Տարիներ էին, որոնց ընթացքում Ադրբեջանը մինչև ատամները զինվում էր, իսկ Հայաստանում դուք զբաղված էիք՝ փողերը Լոսերում ու Աթենքներում առանձնատներ և Բադեն-Բադեններում թավանի գումարներ հասցնելով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ