Սեֆիլյան եղբայրները չեն կարողանում կիսել սփյուռքից շորթված փողերը, կամ դու ինձ ինչ եղբայր, երբ կա փողը…

Սեֆիլյան եղբայրները չեն կարողանում կիսել սփյուռքից շորթված փողերը, կամ դու ինձ ինչ եղբայր, երբ կա փողը…

Բոլորիս է հայտնի, որ 44-օրյա պատերազմից հետո, շատ հասարակական և քաղաքական կազմակերպություններ ազգայնականության ու հայրենասիրության սոուսի տակ, իրենց անձնական խնդիրները լուծելու համար, սփյուռքից գումարներ են մուրում: Եվ այս մրցավազքում առաջատար դիրքերում է գտնվում Ժիրայր Սեֆիլյանի “Բևեռ” կոչվող հայասպան ժուլիկների և մուրացկան ֆաշիստների խմբավորումը:

Այս բանկոմատ թալանողների ղեկավար հանդիսացող “հարգարժան” պարոնները արդեն վարորդներով ու թիկնապահներով են շրջում, նրանց հետ ԱՄՆ-ում կազմակերպվող հանդիպում-ճաշկերույթների մուտքավճարները արդեն տատանվում են 500 դոլարի սահմաններում:
Ինչպես ասում են, որտեղ կան անվերահսկելի մեծ փողեր, այնտեղ կա նախանձ և այդ փողերին տիրանալու համառ ցանկություն, որը թունավոր օձի պես ներխուժել է Սեֆիլյանների իբր «հեղափոխական ընտանիք»:

Եվ ահա, Լիբանանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետևանքով ժիրիկի եղբայր Թորոս Սեֆիլյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, եկել է Հայաստան՝ կյանքի նոր սկիզբ դնելու ակնկալիքով: Նա տեսնելով եղբոր ֆինանսական “հաջողությունները”, մինչև անգամ 300.000 դոլարով “ArmDaily.am” կայքը գնելու փաստը, որոշել է հեռու չգնալ և Բևեռը խլել Ժիրոյի ձեռքից, որպես արդեն իսկ կայացած բիզնես կառույց: Թորոս Սեֆիլյանը օգտվելով Ժիրայրի քաղաքական իմպոտենցիայից, կազմաքանդում է Բևեռի տարածքային կառույցները, ձևավորում է իրեն համախոհ և հավատարիմ խմբեր՝ կուսակցությունում հեղափոխություն իրականացնելու համար և քանի դեռ Ժիրայրն անտեղյակ է այդ ամենից, Թորոս Սեֆիլյանը մշակել է Հայաստանի «փրկության» սեփական ծրագիրը և իր ունեցած հավակնությունները սկսել է հանրայնացնել լրատվամիջոցներով՝ պատրաստվելով եղբոր հետ հանգանակվող գումարների աղբյուրը զավթելու մենամարտին:

Հ.Գ. Հուսանք, որ վերջում Սեֆիլյան եղբայները չեն դառնա Աստվածաշնչյան մերօրյա Կայենն ու Աբելը: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները վերջապես կհասկանան, որ “ԱԺԲ” կոչվող բանդոսների խմբավորումը իրենց օգտագործում է միայն “կթելու” և սեփական բարեկեցությունը ապահովելու նպատակով:
Հ.Գ.Գ. Սեֆիլյանների գրպանումների մասին բացահայտումները լինելու են շարունակելի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ