![]()
Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է, որ իրենք եկող շաբաթ ԱԺ հատուկ նիստ կհրավիրեն և եթե ՔՊ պատգամավորները տղա են թող գան։
Մեծ֊մեծ փրթող փոքրիկ Իշխանը, հավանաբար, չի նկատել, որ արդեն տևական ժամանակ է՝ իրենք են թռած խորհրդարանից և չեն էլ համարձակվում երևալ այդ կողմերում։
Իշխանը, որ այս օրերին բլբուլ է կտրել, ամիսներ շարունակ ԱԺ փոխխոսնակի աթոռին նստած՝ բերանը ջուր առած, լռության ուխտ էր կապել. խելքի պակասից, թե տղամարդկության, դա դեռ հարց է։ Կամ էլ գուցե՝ երկուսը միաժամանակ։
Բայց մի բան Իշխանը լավ է անում՝ վազում է։ Այնպես որ՝ վազի՛ր Իշխա՛ն, վազի՛ր։
![]()