![]()
Ռուս հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան պատրաստ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Նա այդ մասին հայտարարել Է «Voice» ամսագրի շնորհանդեսի ժամանակ։
Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Բուզովային հարցրել է, թե որ երկիրն է ուզում ներկայացնել, երգչուհին առանց մտածելու պատասխանել է. «Ռուսաստանը»։
Կիրկորովը նրան հիշեցրել է, որ Ռուսաստանին զրկել են մրցույթին մասնակցելու իրավունքից: «Ուրեմն Հայաստանը»,– ասել է Բուզովան։
![]()