![]()
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա ասաց, թե այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝ տպավորություն է ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։
Փաշինյանն ասաց, թե այն, ինչ պիտի ասի, երկար ժամանակ ձեռնպահ է մնացել ասելուց, չնայած, կտոր-կտոր ժամանակին ասել է։
![]()