Պետությունը չի կարող հանդուրժել բռնությունն ու անօրինակությունը, եթե նույնիսկ դա արվում է զոհված զինծառայողների հարազատների կողմից

Վերաքննիչ դատարանում այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Քաշքշուկ է սկսվել այն բանից հետո, երբ դատավորը հորդորել է զոհված զինծառայողների հարազատներին տեղից չարձագանքել և պահպանել դատարանում ընդունված կանոնները, որից հետո հարազատները «թուրքեր», «թուրքի լամուկներ» վանկարկելով քաշքշուկ են սկսել։ Նրանց պնդմամբ  դատավորը իրավունք չունի իրենց զրկել ձայնի իրավունքից։

Ամենայն հարգանքով և վշտակցությամբ նրանց կորստին, սակայն  օրենքը և  կանոնակարգը պետք է հավասարապես տարածվի բոլորի վրա։ Եթե զոհված զինծառայողների հարազատները դատական կարգով փորձում են  իրենց հարցերին պարզաբանում ստանան ապա պետք է նաև  հարգեն օրենքը։ Նամանավանդ այն պարագայում, երբ նրանց ձայնը մշտապես լսելի է պատկան բոլոր մարմինների կողմից։ Նրանք և առաջի ու  երկրորդ պատերազմներին մասնակցություն ունեցող քաղաքացիները  հայրենիքի պաշտպանության համար տվել են ամենաթանկը՝ առողջությունը, կյանքը, սակայն դա չի կարող լինել ինդուլգենցիա ապօրինություններ կատարելու և պատժի  չարժանանալու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ