![]()
«Պիտի անկեղծ ասեմ, որ իմ գնահատականով իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև հիմա մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վարչրապետի հրաժարականի պահանջով շուրջ մեկ ամիս տևող փողոցային պայքարին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Էստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան»,- նկատեց նա։
Վարչապետի դիտարկմամբ՝ այսպիսով նաև վրեժ են լուծում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար.«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած կարգախոսը, այլ տրամաբանությամբ:
Այդ ուժը նախընտրական քարոզչության ժամանակ կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև «քոք մաշեցնելու է», տեսնում ենք՝ չկարողանալ դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է այդ կարգախոսն իրականացնում: Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»:
![]()