![]()
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
![]()