![]()
Որոշ տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող «Մեդիահաբ» կայքը երեկ հարցում է հրապարակել քաղաքացիների հետ, որում ուշագրավ շեշտադրումներ կան։
Ըստ հարցման՝ «Մեդիահաբ»-ին հանդիպած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 99 տոկոսը, կարծում է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի փողոցային պայքարից, փողոցներ փակելուց և մարդկանց նեղություն, տհաճություն պատճառելուց ու վերադառնա խորհրդարան՝ այնտեղ շարունակելու իր աշխատանքն ու պայքարը։
Կարելի է եզրակացնել, որ այսպիսով Սերժ Սարգսյանի թիմակից Արթուր Վանեցյանը փորձ է անում Ռոբերտ Քոչարյանին հասկացնել, որ փողոցային փոքրամասշտաբ պայքարը բացի աղմուկից, այլ արդյունք չի տալիս, հանրային աջակցություն չունի, ու որ ավելի լավ է վերադառնալ խորհրդարանի ամբիոն։
Փողոցային ակցիաներից ակնհայտ է նաև, որ փողոցային պայքարի կողմնակից են դաշնակցականները, որոնք այսօր գրավել են և ոչ մեկին չեն զիջում ընդդիմության թիվ մեկ խոսափողը, իսկ Իշխան Սաղաթելյանն իրեն վարչապետացու է երևակայում։
Սա ոչ միայն խանդի տեսարաններ է ստեղծում, այլև անարդար պայքարի տպավորություն թողնում, հատկապես, որ դաշնակցականները դա անում են ոչ թե իրենց, այլ Քոչարյանի փողերով, իսկ շարժման մեջ գումարային մյուս լուրջ ներդրումներ ունեցածները դուրս են մնում տեսադաշտից։
![]()