Սորոսը կոչ է արել Արևմուտքին՝ հաղթել Պուտինին

«Եվրոպական քաղաքակրթությունը չի կարող վերապրել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բայց Եվրոպան ունի ավելի շատ մեխանիզմներ՝ ազդելու Ռուսաստանի նախագահ Պուտինի վրա, քան կարծում են արևմտյան առաջնորդները». այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր ավանդական ելույթում։

Սորոսի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը հիմքից ցնցել է Եվրոպան։

«Այս ներխուժումը կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը: Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և, գուցե, միակ ճանապարհը Պուտինին, որքան հնարավոր է շուտ, հաղթելն է»,- հավելել է Սորոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ