![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի արտահերթ նիստ հրավիրելու մասին հայտարարություններին։ Չախոյանյի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում։
Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ հայտարարել է՝
«Տղա են, թող գան․․․ եկող շաբաթ իշխանությանը հրավիրում ենք խորհրդարան՝ արտահերթ նիստի»։
Համացանցում՝ ոստիկանությունից փախչող վազքի չեմպիոնի մեմ դարձած Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացել է մայիսի 4-ի ԱԺ նիստը, երբ իր խմբակցությունն ու ընդդիմադիր գործընկերները փախան նիստերի դահլիճից։
Իշխանությունն այսօր էլ կգնա խորհրդարան, իսկ դուք մայիսի 4-ից դեռ փախած եք։
![]()