Անհնազանդների հոծ ամբո՞խ. իրականում քանի ցուցարար էր «աղմկում» նախագահի նստավայրի մոտ

Այսօր վաղ առավոտից, մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները. թիրախն այս անգամ ՀՀ նախագահի նստավայրն էր։

«Անհնազանդ» ցուցարարների շարքերում են նաեւ ընդդիմության ԽԾԲ ամուր կապերը հաստատող ներկայացուցիչները. նկատում ենք, թե Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լեւոն Քոչարյանին, թե’ Ալեքսանդր Սարգսյանի որդուն: «Պայքարն» առաջնորդում են Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը: «Հայրենիք էին փրկում» նաեւ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Մարգարիտ Եսայանը` ստեղծելով հոծ ամբոխի իմիտացիա։

Իսկ թե իրականում քանի ցուցարար էր աղմկում նախագահի նստավայրի մոտ, եւ քանի ցուցարարով էին փորձել շրջափակել այն, ցույց են տալիս կադրերը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, դիմելով իրենց համակիրներին, հայտարարեց` պետք է փակվեն նախագահական նստավայրի բոլոր մուտքերը, որպեսզի խոչընդոտեն աշխատակիցների շենք մուտք գործելուն: Սրանից անմիջապես հետո, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրացնելով իր «գաղափարակցին» վստահեցրեց` պատրաստվում են ամեն օր շրջափակել այս կամ այն պետական կառույցի շենքը:

Մանրամասները` տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ