![]()
Երեկ ընդդիմադիր պատգամավորների մի հրոսակախումբ խուժանությամբ էր զբաղված ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում։
Արցախի փրկության պատրվակով՝ «Հայաստան» և ՊՈՒ խմբակցության պատգամավորները ուղիղ եթերով փորձում էին նվաստացնել այն մարդկանց, ովքեր ամեն օր դիվանագիտական ճակատում զբաղված են Արցախի պաշտպանությամբ։
Արցախի պաշտպանության համար միջազգային դիվանագիտական ճակատներից փախած ընդդիմադիրները այսօր խուժել էին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության շենք ու հոխորտում էին Արցախի պաշտպանության անվան տակ։ Մեկը չկա՝ հարցնի, ա՛յ քաղաքական դասալիքներ, բա ինչո՞ւ չեք գնում և միջազգային հարթակներում այդպես համարձակ պաշտպանում Արցախի շահերը։ Թե՞ դրսում կատու եք դառնում, ներսում՝ առյուծ կտրում։ Չէ, պարզապես ձեր կռիվը դրսում չէ, ձեր կռիվը ներսում է՝ հանուն իշխանության և լափամանի, որի կարոտից օրեցօր սրվում են ձեր կատաղության նոպաները։
![]()