Քոչիկի ու Սերժիկի հույսը կրկին գազավիկներն են, էլեկտրիկներն ու խադավիկները, կամ․․․

ՔՈՉԻԿԻ ՈՒ ՍԵՐԺԻԿԻ ՀՈՒՅՍԸ ԿՐԿԻՆ
ԳԱԶԱՎԻԿՆԵՐՆ ԵՆ, ԷԼԵԿՏՐԻԿՆԵՐՆ ՈՒ ԽԱԴԱՎԻԿՆԵՐԸ….
կամ Ֆրանսիայի հրապարակից գազի հոտ ա փըչըմ, զգույշ եղեք հոսանքն էլ զամիկանի չըտա..
Սիրելի ժողովուրդ ջան, ամեն օր հետևում եմ էս մեր վայ «ընդդիմադիրների» գործողություններին ու ավելի և ավելի եմ համոզվում սրանց դատարկության, դատարկամտության ու անիմաստության հարցում:

Դե, արդեն մեկ ամիս կամ գուցե ամսից էլ մի փոքր ավելի՝ մենք ամեն օր տեսնում ու համոզվում ենք, որ սրանք չեն կարողանում մեծաթիվ մարդկանց հավաքել իրենց շուրջը. և բացի իրենց ամենանեղ կռուգից՝ այլ մարդկանց, շարքային քաղաքացիների չեն կարողանում բերել իրենց հավաքներին ու երկրում չեն կարողանում ձևավորել ընդդիմադիր օրակարգ:

Ու էս դատարկագլուխները այլ ելք չունենալով՝ կրկին ձեռները գցել են փրփուրներին: Եվ ինչպես քոչարյանա-սերժական տարիներին էին ընտրակեղծիք ու ամեն տիպի կեղծիքներ անելուց դիմում գազավիկների ու էլեկտրիկների օգնությանը՝ փաստորեն հիմա էլ մի տեսակ ըտենց հոտա գալիս սրանց գործեալոճից: Եվ իմ այս կասկածները ծնվեցին այն ժամանակ, երբ մի օր փորձեցի շրջել Ֆրանսիայի հրապարակում ու դրա հարակից տարածքներում. և ո՞վ զարմանք տեսա մեր թաղի գազավիկին ու մեկ էլ էն կողմից ինձ բարևեց նաև մեր թաղի էլեկտրիկը, մոտեցա էս տղերքին, սկսեցի հարց ու փորձ անել ու հասկացա, որ մենակ չեն այլ «կալեկտիվով են եկել», բերաններից արաղի հոտն էլ որ զգացի՝ ասեցի ը՜հը՜ իսկը ճիշտ տեղն եմ ընգել՝ այսինքն «Ղարաբաղի անվան տակ՝ իրենց թալանը փրկող ոհմակ» համահայկական ճամբար:

Վերջը ժողովուրդ ջան, մի քիչ էլ հարց ու փորձ արեցի ու հասկացա, որ էսքան գազավիկ ու էլեկտրիկ դժվար թե ազգային-ազատագրական մղումներով ամեն օր իրա բան ու գործը, իրա մի երկու կոպեկ լեվի-պռավի փողը թողած գար հրապարակ ու գար ամեն օր: Ու հասկացա նաև, որ սա կազմակերպված ակցիա է՝ այսինքն «միծինգ», բառի բուն իմաստով… էսքանը մտածելով քայլում եմ էդ միծինգավորների հրապարակով ու մին էլ ի՞նչ տեսնեմ՝ Էլ. ցանցի «Մուսալեռ» մասնաճյուղի Արմավիրի տեղամասի պետ Վարդան Ներսիսյան, մյուս տեղամասի պետ Գևորգ Իվանյան, արարատցի գազավիկներ Մասիս Հակոբյան, Արշո Մելքոնյան… պա՜հո՜… էս ին՞չ կամանդ ա: Այ տղա ղափանցի գազավիկ, ձեռի հետ էլ ՀՀԿ տասովշիկ Արտյոմ Սարգսյան, որ մի հատ թուղթ տամ «հայրենիք» բառը գրելուց տասը հատ սխալ կանես՝ դու ի՞նչ հայրենիք փրկող ես արա: Յա՜ նայում եմ կողքերս, մեկ էլ էն կողմից մի կուշկա եղած-կանգնած տեսնում եմ եղեգնաձորցի գազի աշխատողներ ու ՀՀԿ-ականներ Մամիկոն Սարդարյանին, Արթուր Հովսեփյանին, էլցանցի վայքեցի աշխատող, Քոչ-ի աջարակից Վահիկ Ավագյանին և Արման Սաղաթելյանին… այ տղա դուք ինչ ստեղ ի՞նչ եք անում: Մի քիչ էլ խորացա հրապարակի կենտրոն տեսա Բերդ քաղաքից էլ ցանցում աշխատող Անուշավան Մանուչարյանին՝ յա անու՜ու՜շ ախպեր էս ի՞նչ խաբարա… ու էստեղ բազմակետեր ժողովուրդ ջան… փաստորեն հրապարակում են բա՜ա՜ա՜ա՜րձր աշխատավրձ ստացող, լա՜ա՜ա՜վ ապրողները, իսկ սրանց մտքինը հաստատ հայրենիքը լինել չի կարող… ուրեմը՞ն…մը՞ն…մը՞ն..

Իսկ հիմա ավելի լուրջ, խոսքս ուղղեմ ռուսական կապիտալ ունեցող «Հայռուսգազարդ»-ին՝ Կարապետյան Կարենի ականջը կանչի, անհայտ ծագման փողերի դարդից ինքնասպան եղած Գազի Կոլյային էլ՝ հազար օղորմի… խոսքս ուղղեմ նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակից, իշխանությանը սիրող, ընդդիմությանը համակրող «Տաշիր» ընկերության Սամվել Կարապետյանին … այ տղերք ջան էս ինչ ընդդիմություն եք խաղում, կարո՞ղ ա գիտեք էս ժողովուրդը մոռացավ ձեր հավելագրումները, մոռացանք, որ պետական բոլոր հիմնարկների վրա գազի ու հոսանքի մեծ թվեր էիք գրում, ինչքան դպրոց, հիվանդանոց ու խոշոր պետական հիմնարկ կար վրները ավել փողեր գրեցիք ու ձեր լափած փողերը դրանով հանեցիք, չենք մոռացել ու խելոք մնացեք, թե չէ ժողովրդի սելավը կգա ու կքշի ձեր եղած-չեղածը…

…իսկ հիմա շատ ավելի ու ավելի լուրջ… այս ամենը տեսնելով՝ կոչով դիմում եմ իրավապհ մարմիններին. «Հարգելի՛ իրավապահներ, ես՝ ՀՀ քաղաքացիս, խորը կասկածներ ունեմ, որ ներկայում մեր երկրի ընդդիմադիր զանգվածի վրա ծախսվում են նաև նախկինում գազի ու հոսանքի համակարգերից թալանված գումարներ, նախկին այդ թալանը կոծկելու առիթով ձևավորված ներկա ընդդիմադիր ճամբարում ընդգրկված են նաև տվյալ համակարգերի աշխատակիցներ: Այս ամենով հանդերձ, կոչ եմ անում առգրավել և ստուգել «Հայռուսգազարդ»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի համակարգիչները, մանրամասն ստուգել դրանց նախկին գործարքները, հայտանբերել, թե ինչպես էին հատուկ մագնիսական միջոցներով շատ տարբեր հիմնարկների հաշվիչները առաջ տալիս, որ իրենց թալանածի թվերը ծածկեն, ինչքան մեծ թվեր էր գրվում պետական տարբեր հիմնարկների վրա: Ես՝ ՀՀ քաղաքացիս, կոչ եմ անում, հարգելի՛ իրավապահներին, որ ստուգեն նախկինների հետ կապ ունեցող բոլոր գազալցակայաններն ու դրանց ծագումնաբանությունը, քանի որ առաջին կասկածս ուղիղ կապ ունի նաև երկրորդի հետ. Դա թալան է, մեծագույն թալան, որն հիմա փորձ է արվում փրկել Ղարաբաղի անվան տակ ու մեր բոլորի նյարդերի հաշվին»:

Շարունակում եմ իմ քայլքը ֆրանսիայի հրապարակում ու տեսնում աղմկող տղերքի… ինչի՞ մասին եք աղմկում տղերք.դուք հայրենիքի հետ ոչ մի կապ չունեք, դուք էդ կալբռի տղերք չեք՝ էս խի՞ եք ըսենց խառնվել իրար: Տո Թալինի էլ ցանցի դիրեկտոր Վլադ Խաչատրյան, էնքան փող ունես ու էնքան աշխատավարձ ես ստանում, որ հիմիկվա լյուբոյ պաշտոնյայի ռոճիկը քո առածի դեմ ընդամենը չայեվոյ ա, էս ի՞նչ մուտիտներ ես անում ֆրանսիական հրապարակում: Արա, Աշտարակի էլ ցանցի ա՛յ Իշխան Բունիաթյան, գլուխդ ինչքան էլ կոխես շորերդ արանքը՝ հո քեզ սաղ գիտեն: Վայ քու արա՝ Հրազդանի գռեսի աշխատող դաշնակներ Վիտո Կլյուսով, Մակիչ Պողոսյան էս ձեզ ո՞ր քամին բերեց Էրեվան, Հրազդանի գազում աշխատող Արամյան Նորո և Հովհաննիսյան Վարդան էս ի՞նչ կա՝ բա խի՞ եք իջել քաղաք՝ ի՞նչ կա, իսկ դու «Հրազդան-5»-ի իրավաբան Գևորգյան Վարդան՝ ինչու՞ ես գործի ժամին եկել Երևան… և՛ դու՝ աղավնաձորցի գազավիկ Դերենիկ, և՛ դու չարենացավանցի Անաստաս Դավթյան՝ գազի փողերով հասար հարստության: Իսկ մի քիչ խորքում կանգնած է ահաաան՝ էլ. ցանցի Քասախի տեղամասի պետ Հայկը Ավագյան… ապեր գյուղապետիդ աղջկա՞ն ես եկել պահապան:

Իսկ Լոռու մարզից Արտակ Բեժանյան՝ ծագումով դաշնակ, փեշակով վարպետ, գազի ինժեներ Հրանտ Կոստանդյան, վանեցյանական Արեն Բեժանյան՝ ինչու՞ եք հասել իսկույն Երևան: Ու մեկ ել ըհը… կրկին լոռեցի տղերք՝ Արեն Ասլանյան էլցանցից փախած, էլցանցի նյութապահովման բաժնի պետ Արման Սարգսյան, «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական Մարտուն Սարգսյան, նույն մասնաճյուղի փոխտնօրեն, համատեղության կարգով վանեցյանի ընկեր Արեն Աղաբաբյան: Մեկ էլ աչք եմ գցում ու տեսնում Երևանի էլ ցանցից կարկառուն մեկին՝ Նորայր Օհանյան, հեռվից երևաց, որ գազ են տալիս նաև Աջափնյակի գազի պետ Միքայել Միքայելյանը և յուր տիկին գազում աշխատող Աննա Օրբելյանը ու ամեն-ամեն ինչ պարզից էլ պարզ էր… սա կազմակերպված տեռոր է պետության դեմ… գազից ու հոսանքից թալանված փողերը զենք են դառել ու կրակում են պետության թիկունքին, այդ հիմնարկներում ղեկավար աշխատողները ստանում եմ միլիոններ, այդ հիմնարկներում գրանցված են սրանց պետերի բոլոր բարեկամները, քավոր-սանիկները, աներ-զոքանչները, քեռի հորեղբայրները, անգամ այդ հիմնարկներում սվառչիկներ են գրանցված սրանց հորքուրներն ու մորքուրները և գործի չեն գնում ու փող են ստանում, իսկ սրանք եկել և հայրենիքը փրկելու անվան տակ՝ մեր հայրենիքի տակը ռումբ են դնում….

Հ.Գ. – Հայրենի իրավապահնե՛ր, քանդեք այս կծիկը, Հայաստանի գազի ու հոսանքի համակարգերը միացել և պետականակործան վառոդ են արտադրում, չեզոքացրեք այդ վտանգը երկրիս գլխից:

Հ.Գ.Գ. – Իսկ դուք «ընդդիմադիր» կոչվածներ ՀԻՇԵ՛Ք, որ ջրի բերածը՝ ջուրը կտանի, գազի բերածը՝ գազով կպայթի, հոսանքի տվածը՝ հոսանքն էլ կվառի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ