«Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը»․ Շառլ Միշել

Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, որ դա շոշափելի առաջընթաց է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ