ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին

Այսօր` մայիսի 24֊ին, ընդունել եմ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Կարևորել եմ Արցախի գործընկերոջս հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, շնորհավորել ինձ ԱԻ նախարար նշանակվելու առթիվ, ինչպես նաև բարձր գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:

Քննարկել ենք մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ