ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին՝ ընդլայնելով պատվաստանյութերի պահեստավորման կարողությունները

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև՝ պատվաստումների շարունակականությունը։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Սառցե սենյակները կահավորված են կորոզիայի չենթարկվող (չժանգոտող) պողպատից հինգհարկանի դարակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ ծանրություն: Դրանք ունեն հատակ, պատեր և առաստաղ, որոնք ապահովում են պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ, արհեստականորեն ստեղծված ջերմաստիճան` +2°C-ից +8°C։

Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը Հայաստան են առաքելու 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան։ Այս ամենն ի լրումն ապրիլի սկզբին տրամադրված 80 սառնարաններին և 285 սառցարաններին, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ