«Տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի ՀԷԿ-երը վաճառելու համար հանդիպել է ադրբեջանցիներին». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

«Հավաստի տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։
Հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում։

ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին։
Երրորդը պատկանում է Արշավիր Ղարամյանին, սակայն գրանցված է նրա մերձավոր ազգականի անունով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ