Ադրբեջանցին փորձել է թմրանյութով հատել Իրանի հետ սահմանը

Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:

Այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ