![]()
Այս ընթացքում դահլիճի աջ կողմի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր աշխատավարձից, եկամուտներից տալիս եք, զբաղված են մանր խուլիգանությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով հանրությանը։
«Ներխուժել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մի քանի պատգամավորներով, մանր խուլիգանությամբ փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք օրեր շարունակ գիշեր ու զօր աշխատում են, որպեսզի Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն։ Ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ, որոնք գուցե այդ կայունության վերացման, դրա տատանման ու էսկալացիայի պատճառ դառնան։ Ի՞նչ են ուզում այդ մարդիկ, ո՞ւմ շահերն են նրանք սպասարկում և ինչո՞ւ են սպասարկում այլոց շահերը, եթե նրանց աշխատքավարձը վճարում եք դուք»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()