«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարության շենքը

ՀՀ քաղաքական ընդդիմության նախաձեռնած «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երևանի փողոցներով:

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկ այլ երթ էլ մեկնարկել էր Ազատության հրպարակից:

Երթի մասնակիցները հասել են ԱԳՆ շենքի մոտ, այնուհետ՝ շրջափակել այն և շարունակում են շրջափակված պահել ելքերն ու մուտքերը:

Շարժման անդամները կոչ արեցին շենքում աշխատող դիվանագետներին ու մյուս քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը: Տեղում կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Նշենք, որ հայտարարվել է նաև երեկոյան հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից, ւստ հայտարարության, երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ