«2018 թ-ի հեղափոխության մասնակիցներին «Օхлос, чернь, мразь» ավանող Անդրանիկ Միգրանյանը եկել է Մոսկվայից և մասնակցում է ընդդիմության ցույցերին». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոսկվայից եկել է ասի, որ մենք «մատաղացու мразь» ենք
Փողոցներում ընդդիմության ցույցերին (առաջնորդների կողքին) մասնակցում է Անդրանիկ Միգրանյանը, ով 2018 թվականի հեղափոխության մասնակից ՀՀ քաղաքացիներին ավանել էր «охлос, чернь, мразь»:

Բայց առավել հիշարժան է այն, որ Միգրանյանը, աշխատելով МГИМО-ում հոդված էր գրել այն մասին, որ Ռուսաստանը պետք է կոնֆլիկտների միջոցով իրեն ենթակա պահի ետխորհրդային երկրները:

Այսինքն մի մարդ, ով, ըստ էության, ասել է, որ մենք այստեղ պետք է Ռուսաստանի շահի համար «մատաղ» լինենք՝ Մոսկվայից եկել-հասել է մի ցույցի, որը սկսվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք «մատաղացու չենք»:

Հարցեր?

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ