«Պառվի ուլերն» ավելի մեծ օրակարգ են թելադրում, քան խորհրդարանական ընդդիմությունը

Արցախի փրկությամբ տոգորված ընդդիմությունն այսօր չեղարկեց իր հանրահավաքը՝ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով։ Ամեն օր հայրենիքի փրկության, անձնազոհության և խիզախության մասին բղավող ընդդիմությունը սարսափում է թեթևակի անձրևից ու քամուց։

Բամբակի մեջ մեծացած հարուստ պապաների բալիկները հանկարծ կմրսեն, նորահայտ փրկիչների թանկարժեք լուքերը հանկարծ կթրջվեն, վու՜յ, վու՜յ, վու՜յ, վու՜յ, վու՜յ ամա՜ն…

Փաստենք, որ «հայրենիքի փրկությամբ» զբաղված ընդդիմադիրների քաղաքական օրակարգի վրա ավելի ծանրակշիռ ազդեցություն ունեն եղանակային ցիկլոնները, քան քաղաքական բովանդակությունը։

«Պառվի ուլերն» ավելի մեծ օրակարգ են թելադրում, քան խորհրդարանական ընդդիմությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ