«Մեր հասարակության զգալի մասի մոտ չկա այն ընկալումը, որ այն ինչը հանրային է, նաև իրենցն է». Մկրտիչ Իսրայելյան (լուսանկար)

Մեր հասարակության զգալի մասի մոտ չկա այն ընկալումը, որ այն ինչը հանրային է նաև իրենցն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Մկրտիչ Իսրայելյանը։

«Էս նոր ավտոբուսներից մի քանիսն արդեն ապականված են, կոտրած ապակիներ, կանգառների ձայնային ազդանշանների կոճակների մասն արդեն չի աշխատում։ Ինչը սեփական չէ ուրեմն պետական է և այն կարելի է ուղղակի անտերության մատնել։

Էս մոտեցումը կա թե ուղևորների, թե առավել ևս վարորդների մոտ։ Գուցե փոքր բան թվա, բայց էսպես էլ վերաբերվում ենք ավելի գլոբալ հարցերի, ընդհուպ պետությանը, հայրենիքին»,- գրել է լրագրողը ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ