Եթե դու այդքան վախենում ես որ թուրքի հետ շփումից կթրքանաս ,ուրեմն քո մեջ հայի գենը տկար է, կամ` մահամերձ.Գուցե՞ հայ էլ չես…

Հրապարակախոս Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչո՞ւ են (հատկապես դաշնակները) գոռում «Ոչ թրքացմանը».

Եթե մարդը ճիշտ է դաստիարակված ,գիտի իր ազգի և իր ընտանիքի պատմությունը ,հարյուր տարի էլ ապրի այլազգիների մեջ ,երբեք չի լուծվի, չի մոռանա իր արմատները։ Դրա վառ ապացույցն է աշխարհասփյուռ հայությունը։

Հայը չի թրքացել անգամ երբ ստիպողաբար դավանափոխ են արել ։Հարյուրավոր նման դեպքերի պատմություններ կան ,որոնք վկայում են որ նույնիսկ դավանափոխ հայը, ով ապրել է թուրքերի, պարսիկների, արաբների մեջ ,չտարբերվելու համար ընդունել է նրանց ապրելակերպը , ազգային ու կենցաղային սովորույթները` միեւնույն է իր արմատները չի մոռացել, իր սերունդներին էլ փոխանցել է հայ մնալու ֆենոմենը։

Հայը չի լուծվել ու չի լուծվելու ։

Իսկ եթե դու այդքան վախենում ես որ թուրքի հետ շփումից կթրքանաս ,ուրեմն քո մեջ հայի գենը տկար է, կամ մահամերձ։ Գուցե՞ հայ էլ չես…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ