«Հույսներդ կտրե՛ք և պապանձվե՜ք, հայրենադավ թափաննե՛ր». Զոյա Թադևոսյանը՝ ընդդիմությանը

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժողովրդավարությունն ունի պահապանների հզոր բանակ: Ժողովուրդն է: Այդ ժողովուրդը թանկ, շատ թանկ գին է վճարել իր իշխանությունը հաստատելու համար:

Տառապել է, մաքառել, հանդուրժել, դառնացել, հուսատվել է, երբ օտարի վարձկանները խլել են իր իրավունքները: Մարդավայել ապրելու, երեխաներով երջանկանալու իրավունքը: Բայց չի վհատվել:

Քարից հաց է քամել՝ ամուր կառչելով իր հողին:

Ժողովուրդը, իմ արժանապատիվ, բարի, ազնիվ, արիասիրտ հայը:

Դիմակայել է ագահին, ստախոսին, թալանչուն, պոռոտախոսին, անբարոյականին, բախտագուշակների դռները քերող իշխանավորին: Բռունցքվել ու հաղթել է:

Տառապանքով ձեռք բերվածն անգին է:

Հույսներդ կտրե՛ք և պապանձվե՜ք, հայրենադավ թափաննե՛ր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ