«Կարանք ասենք մենք արեցինք․․․». հայտնի է, թե ինչ կասի վաղը Իշխան Սաղաթելյան

Դեռևս  վարչապետ Փաշինյանի Բրյուսել այցելությունից առաջ փողոցում իշխանափոխության պահանջով  բողոքի ակցաներ իրականացնող ընդդիմադիրները  սովորության համաձայն հայտարարեցին, որ  Բրյուսելում Փաշինյանին նր զիջումներ են պարտադրելու, իսկ վերջինս ընդունելու է դրանք։

Սակայն Բրյուսել կատարած այցելության ընթացքում եղել են քննարկումներ, չի ստորագրվել և ոչ մի փաստաթուղթ, իսկ զիջումների մասին խոսելն արդեն իսկ ավելորդ  է։  Վաղը  կեսօրին վարչապետ Փաշինյանը կվերադառնա Հայաստան, իսկ այն, որ որևէ զիջումներ չեն եղել,  հայտնի  կդառնա բոլորին։

Այս  մասին հայտնի նաև  ցուցարարներին։ Այս հարցի շուրջ անգամ քննարկումներ են ունեցել և  որոշում է կայացվել, որ  պտք է հայտարարեն, թե իրենց  բողոքի ակցիաների շնորհիվ է, որ  իբրև թե Նիկոլ Փաշինյանը չի գնացել զիջումների։

«Կարանք ասենք մենք արեցինք, որ Նիկոլը  նոր  հողեր չտվեց Ալիևին,  վախեցավ  մեզնից,  որ կարող է շատ  հզոր ալիք  բարձրանալ ու  իշխանափոխություն լինել․․․»,- որոշել են քննարկման ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ