![]()
Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձիք, բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը․ ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզասերները և այլք։
Բացման պաշտոնական արարողությանը հանդես կգա երգչուհի Իվետա Մուկուչյանը։
Ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Առաջին ալիք-ի եթերում։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախնական մենամարտերը կսկսվեն մայիսիսի 23-ին: Ժամը 14:00-ից կլինեն ցերեկային մենամարտերը, իսկ 18:00-ից սկսած` երեկոյան: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին, իսկ եզրափակիչները` մայիսի 30-ին:
![]()