Եվրախորհրդարանը կոչ է արել նավթի էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ՝ առանց Հունգարիայի մասնակցության

Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բառլին կոչ է արել որոշում կայացնել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթի ծրագրված էմբարգոյի վերաբերյալ՝ առանց Հունգարիայի մասնակցության։

Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խաբում է ԵՄ-ին»։ Բառլին Օրբանին մեղադրել է նավթի էմբարգոյի շուրջ վեճն իր «քաղաքական խաղերի» համար օգտագործելու մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ