![]()
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ-ում կապիկի ծաղիկի վարակվածության լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։
Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել»,- գրել է նա։
Կապիկի ծաղկի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է.
խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ, մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։
![]()