«Ինչ անեմ, Քոչը ****ածա պահում, ոտը դրելա գազին, թե բա ինձ հետաքրքիր չի, խոստացել ես, արա․․․»․ Իշխան Սաղաթելյանը բողոքվել է Քոչարյանից

Դեռևս  երեկ հայտնեցինք,  որ  օրերս քոչարյանական պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկումներ են ունեցել ստեղծված իրավիճակի մասին,  հայտնել  են  իրենց մտահոգությունները, որ հայտնվել են  անելանելի  իրավիճակում, քանի որ ցուցարարների թիվը գնալով պակասում է։  Ինչին ի պատասխան Քոչարյանը հայհոյել է Իշխան Սաղաթելայնին, ավելացնելով, որ  վերջինս խոստացել է 50-100 հազար ցուցարար հանել փողոց, դե  թող հիմա տակից դուրս  գա։

Իդեպ, նման մի քննարկում էլ  առանձին ունեցել են դաշնակցակաները։ Վերջիններս քննարկվել են ստեղծված իրավիճակը, հնչել են նաև կարծիքներ, որ մարդիկ չեն միանում իրենց փողոցային պայքարին իսկ  այս տեմպերով չեն կարող  երկար պահել ցուցարարներին փողոցում։  Անգամ քննարկվել է, որ  Իշխան Սաղաթելյանն իր հրապարակային ելույթներում հնչած  կոչերը պետք է սկսի մեղմացնել։  Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը պատասխանել է․

«Քոչը ****ածա պահում, ինչ կարամ անեմ,  ոտը դրելա գազին ու չի վերցնում, թե բա հետաքրքիր չի, խոստացել ես, արա․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ