«Քոչարյանը, Սերժը, Վանեցյանը, դաշնակները սաղ մարած աբլիկացիաներ են, դեմից ասում են գնացեք, դուխով բան, բայց վերջում պաստավիդ են անում, տեր չեն կանգնում».Ջահելները հեռանում են Քոչարյանից․

Մեր տեղեկություններով, վերջին օրերին թաղերից հավաքվող շատ երիտասարդներ արդեն չեն գնում Քոչարյանի ցույցերին և երթերին։ Նրանք հիասթափվել են այն բանից հետո, երբ Գերասիմ Վարդանյանի 60 միլիոն գրավը Քոչարյանը չվճարեց, Իգոր Խաչատուրովին նստացրեցին, պապիկ ծեծողներին նստացրեցին ու նրանց ոչ ոք ոչնչով օգնել չի կարողանալու։

<<Քոչարյանը, Սերժը, Վանեցյանը, դաշնակները սաղ մարած աբլիկացիաներ են, դեմից ասում են գնացեք, դուխով բան, բայց վերջում պաստավիդ են անում, տեր չեն կանգնում։ Քոչարյանի համար 60 միլիոն դրամն ինչ էր, որ են խեղճ Գերասի համար չտվեց, տարան սռոկի, կամ ասում էին դուխով հասեք ջարդեք, դաշնակ ջահելները հասան ջարդին, հիմա բեռթում են։ Չէ ախպեր Քոչարյանի համար աշխատելու վերջը բեռթն ա>>-ասել է հայտնի թաղային մի հեղինակություն և հրաժարվել ջահելներին փողոց հանելուց։

<<Ախպեր, ազգը Նիկոլ ա ուզում, Քոչարյանն էլ հիմա ոչմիբան ա, ինչ կարա անի, նորմալ փող էլ չի տալիս, որ գնանք սռոկի>>,-ասել է նույն մարդը, ում անունը չենք հրապարակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ