ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ