![]()
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու հարավկորեացի առաջնորդ Յուն Սոկ Յոլը Սեուում շաբաթ օրը կայանալիք բանակցություններում մտադիր են քննարկել երկու երկրների համագործալկցությունը միջուկային ոլորտում, ինչպես նաև Ուկրաինային և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն համաշխարհային մատակարարումների շղթաների խնդիրները, ինչպես նաև Ուկրաիկնայում ռուսական ռազմական հատուկ օպերացիայի հետևանքները: Նրանք Հյուսիսային Կորեային կոչ կանեն իրագործել ՄԱԿ ԱԽ բանաձևերը:
![]()