«Դաշնակցական վերնախավը մրցունակ չէ, իրականում նրանք երբեք էլ իրենց շուրջ լայն հասարակական կոնսոլիդացիա չեն կարողացել ապահովել».Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Դաշնակցական վերնախավը մրցունակ չէ, իրականում նրանք երբեք էլ իրենց շուրջ լայն հասարակական կոնսոլիդացիա չեն կարողացել ապահովել։ Հիմա կասեք, բա որ չկա այդ կոնսոլիդացիան, ո՞րն է անհանգստության պատճառը, ընդամենը երկու բան՝ քաղաքական տեռորի հակվածությունը, եւ պատմական իներցիայով հասարակության կրթական ու մշակութային պատկերացումների վրա ազդեցությունը։

Հենց այս երկու իրողություններն են, որ հասարակությանը պահում է ատելություն ծնող վախերի մեջ, որն էլ իր հերթին պատճառ է դառնում հանրային ու քաղաքական կյանքի գաղափարազրկության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ