«Անձրևի պատճառով հայրենիքի փրկությունը հետաձգվեց, քանի որ եղանակային այս պայմաններում հնարավոր չէ փրկել Արցախը․․․»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, ոևտեղ անդրադարձել է սեզոնային ընդդիմության կողմից չեղարկված այսօրվա հանրահավաքին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է

Անձրևի պատճառով հայրենիքի փրկությունը հետաձգվեց, քանի որ եղանակային այս պայմաններում հնարավոր չէ փրկել Արցախը, կփրկեն վաղը:
Սեզոնային ընդդիմություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այսօր

կեսօրին Երևանի փողոցներում հայրենիքը փրկողները հայտարարել էին երեկոյան հանրահավաքի մասին: Սակայն հանրահավաքի մեկնարկից առաջ Իշխան Սաղաթեյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հանրահավաք չի լինի, հանրահավաք կանեն վաղը:

Բնականաբար հանրահավաքի չեղարկումը պայմանավորված էր եղանակային պայմաններով և ըննդիմադիրները անձրևի պատճառով հետաձգեցին իրենց` այսպես կոչված հանրահավաքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ