![]()
Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի՝ նրան արագաչափերի բիզնես վերագրելու եւ վարկաբեկելու համար։
Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։
«Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ, սխալ եմ արել, դու կապ չունես արագաչափերի հետ»,– նշեց նա։
![]()
Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ այժմ եւս «խնամի–բարեկամ–ծանոթ» սկզբունքը գործում է տարբեր պաշտոններ նշանակելիս։
տեսանյութը՝ news.am
![]()