«Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության».Լին Թրեյսի

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության:

Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ դա կարևոր գործոն է, որ ժողովրդավարությունը զարգացում ապրի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ