![]()
Այն, ինչ ինձ անհանգստացնում է Հայաստանում, ատելության խոսքն է, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Ես լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որը գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը», — ասաց դեսպանը։
Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ինքը կողմ է բարեվարքության կանոններ ներդնելուն և տեսնում է, որ Հայաստանում շատ հեշտ է որևէ անձի կամ միջազգային հանրությանը թիրախավորել։
«Դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյո՞ք ընդունում եմ այս քննադատությունը՝ ո՛չ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ», — ասաց ԵՄ դեսպանը։
![]()