«Կարծում եմ՝ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Բրյուսելում կհասնեն հստակ արդյունքի». ԵՄ դեսպան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կրկին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու չլուծված հարցերը, և մենք հույս ունենք՝ դեպի առաջ քայլ կանենք, և հստակ արդյունքի կհասնեն ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։

Խոսելով արցախցիների Արցախում ապրելու անվտանգությունից՝ ԵՄ դեսպանը նշեց, որ բոլոր հարցերը կարիք ունեն քննարկման. «Սա հստակ դիրքորոշումն է ԵՄ-ի, և կարծում ենք՝ կգտնենք կայուն լուծում, քանի որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, և այդ հարցը բանակցություններով պետք է լուծվի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ