![]()
«Ինչպես մեր Արդարադատության նախարարն է ձևակերպում, նա խնդիր է դրել, որ մենք Հայաստանում ունենանք երազանքի քրեակատարողական հիմնարկ»,- «Մարիոթում» ընթացող Ժողովրդավարության հայկական համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, բացահայտում է մեր մտքերի ընթացքը: Ես ուզում եմ ավարտել իմ ելույթը հետևյալ բառակապակցությամբ, որը էքսպրոմտով ծնվեց ՀՀ ԱԺ-ում.
«Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»»:
![]()