Ինչպես է ցուցարարը բռնության ենթարկում լրագրող Նանե Իսրայելյանին

Ինչպես է ցուցարարը բռնության ենթարկում լրագրող Նանե Իսրայելյանին:

«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր անհնազանդության գործողություններ չեն իրականացնում մայրաքաղաքում: Փոխարենը նրանք հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում և այնտեղից երթով շարժվել Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր, որտեղ տեղի էր ունենում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման արարողությունը:

Բաղրամյան պողոտայից հետո վերջիններս շարժվեցին Հանրապետության հրապարակ և հավաքվեցին «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ այսօր անցկացվում է Freedom House միջազգային կազմակերպություն կազմակերպած՝ «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, որի ընթացքում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

Միջոցառմանը ներկա են նաև ԵՄ և ԱՄՆ դեսպանները: Նկատենք, որ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց հնչում են «Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի» վանկարկումները:

Հավելենք, որ ֆորումին մասնակցում է նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որին տեսնելով՝ ակցիայի մասնակիցները սկսեցին բղավել «Գետինը մտնես, թուրք, ամոթ քեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ