Ի՞նչ արդյունք են գրանցել ընդդիմության ցույցերը քաղաքացիների կարծիքով

Մայիսի 1֊ից ընդդիմությունը բողոքի գործողություններ է սկսել: «Դիմադրություն» շարժման ղեկավարները պնդում են՝ իրենց շարժումն օրեցօր թափ է հավաքում և մարդիկ համախմբվում են հանուն իշխանության հեռացման։

Մյուս կողմից իշխանական թևը հայտարարում է, որ իշխանափոխության հանրային պահանջ չկա:
FIP.am-ը կփորձի հասկանալ, թե ինչ են այս ամենի մասին մտածում մեր համաքաղաքացները․ արդյո՞ք ընդդիմությանը հաջողվել է հանրային համախմբում ապահովել, որքանով են արդյունավետ ցույցերն ու անհնազանդության ակցիաները:

Ինչպես երեկ հայտարարվել էր ,այսօրվա երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը պարզաբանել է, որ նախագահականում է լինելու Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,– նշել է Մանուկյանը։

Մանուկյանը թերևս մոռացել է նշել, «մեր» ասելով նկատի ունի ընդամենը 3-4 հազար ՀՀ քաղաքացու պահանջը ,ինչը ոչ մի կերպ չի նշանակում Հայաստանի ամբողջ բնակչություն ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ